09:08  +04,  6 օգոստոսի, 2020

Exclusive. Հայաստանի երիտասարդական հավաքականը կունենա նոր գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում տեղի կունենա մարզչական փոփոխություն:

NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորելուն մոտ է Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, որն այդ պաշտոնում կփոխարինի իսպանացի Անտոնիո Ֆլորեսին: Չի բացառվում, որ Նազարյանը նոր պաշտոնը կզբաղեցնի Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի ավարտից հետո:

Ռաֆայել Նազարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավորել է նաև 2011-2013 թվականներին: Անտոնիո Ֆլորեսը թիմում աշխատում է 2019-ի փետրվարից: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը 2021թ. Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլում անցկացրել է 6 հանդիպում, տարել 1 հաղթանակ, կրել 5 պարտություն ու 3 միավորով 5-րդն է առաջին խմբում (Իռլանդիա, Իտալիա, Իսլանդիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ):

45-ամյա Ռաֆայել Նազարյանը նախորդ տարվանից է գլխավորում ԲԿՄԱ-ն, որը Հայաստանի Առաջին խմբի ավարտված առաջնությունում գրավեց չորրորդ տեղը: 2019-ի օգոստոսից մինչև այս տարվա մայիսը նա գլխավորել է նաև Հայաստանի Մ-19 հավաքականը:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ