10:11  ,  6 օգոստոսի, 2020

Կոուտինյոն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Արսենալի» հետ և դեմ չէ կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում:

Նշվում է, որ «Արսենալը» 1 տարով կվարձակալի Կոուտինյոյին՝ հետագայում նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոուտինյոյի տեղափոխությամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Լիվերպուլը»:

Ավարտված մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 32 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Լիվերպուլում» հանդես է եկել 2013-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում