09:40  ,  6 օգոստոսի, 2020

«Բարսելոնան» համաձայնության է եկել Տեր Շտեգենի հետ

Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

28-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով:

Գերմանացի դարպասապահի գործող պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում