23:16  ,  5 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Նաթան Ակեին

Նիդերլանդների ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նաթան Ակեն անգլիական «Բորնմութից» տեղափոխվեց Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 25-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրիտանական մամուլը գրել էր, որ մանչեսթերյան ակումբը Ակեի տեղափոխության դիմաց կվճարի 43 միլիոն եվրո:

Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ակեն մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում