00:07  +04,  6 օգոստոսի, 2020

Մարկո Վերատին չի օգնի ՊՍԺ-ին «Ատալանտայի» դեմ խաղում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին չի կարողանա մասնակցել իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղին, հաղորդում է RMC Sport-ը։

27-ամյա իտալացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել փարիզյան թիմի մարզման ժամանակ՝ բախվելով թիմակցին։ Նա չի հասցնի վերականգնվել մինչեւ հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին Լիսաբոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Ֆրանսիայի անավարտ մնացած առաջնությունում (կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով) Վերատին մասնակցել է 20 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում։ Նա ՊՍԺ-ում է 2012 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ