19:39  ,  5 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգա․ Ամսվա լավագույն գոլը

Պրեմյեր լիգան որոշել է հուլիսի լավագույն գոլն Անգլիայի առաջնությունում։ Հաղթող է ճանաչվել փոխչեմպիոնի կոչումը նվաճած «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

Պրեմյեր լիգայի 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 5։0 հաշվով հաղթել էր «Նորվիչին»։ Դե Բրույնեն խփել էր կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերից երկուսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում