18:05  +04,  5 օգոստոսի, 2020

Պրեմյեր լիգա․ Հուլիսի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

«Վեստ Հեմի» անգլիացի հարձակվող Մայքլ Անտոնիոն ճանաչվել է Պրեմյեր լիգայի անցած ամսվա լավագույն խաղացող։

30-ամյա ֆոտբոլիստը հետ է թողել դարպասապահ Նիկո Պոուպին («Բարնլի»), հարձակվողներ Օլիվյեր Ժիրուին, Կրիստիան Պուլիշիչին (երկուսն էլ՝ «Չելսի»), Հարի Քեյնին («Տոտենհեմ»), Անտոնի Մարտիալին («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Ռահիմ Ստերլինգին («Մանչեսթեր Սիթի»)։

Հուլիսին Մայքլ Անտոնիոն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սաութհեմփթոնի» ավստրիացի գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ