18:43  ,  5 օգոստոսի, 2020

«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում Մաուրիցիո Սարիին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում թիմի իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, որի պաշտոնանկությունը կախված է Չեմպիոնների լիգայում արդյունքներից, հաղորդում է Tuttomercatoweb-ը։

«Յուվենտուսի» նախընտրելի թեկնածուներն են Զինեդին Զիդանը, Մաուրիսիո Պոչետինոն, Սիմոնե Ինձագին եւ Անտոնիո Կոնտեն։

Սարին «Յուվենտուսը» գլխավորել է 2019թ․ ամռանը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում