17:46  ,  5 օգոստոսի, 2020

Կազեմիրո․ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների բացակայությունը կարող է առավելություն դառնալ «Ռեալի» համար

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Առանց ֆանատների խաղը բացարձակ այլ է։ Հանդիպումը շատ բարդ կլինի երկու կողմերի համար էր։ Բայց մենք «Ռեալն» ենք եւ գիտենք, որ ունենք հաջորդ փուլ դուրս գալու շանս։

«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների բացակայությունը կարող է առավելություն դառնալ «Ռեալի» համար։ Բայց մրցակիցը նույնն է, խաղացողներն ու մարզիչները նույնն են։ Մեզ դիմակայելու է գերազանց թիմ»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումն Անգլիայում տեղի կունենա օգոստոսի 7-ին։ Մադրիդում 2։1 հաշվով հաղթել է մանչեսթերյան թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում