17:11  ,  5 օգոստոսի, 2020

Մեսի․ Կասիլյասի հետ դիմակայությունը գեղեցիկ էր

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը 39 տարեկանում ավարտեց կարիերան։

«Իկերը հեռացավ ֆուտբոլից, բայց նա արդեն վաղուց մտել է ֆուտբոլի պատմության մեջ։ Նա չափանիշ էր Պրիմերայում եւ նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները նաեւ միջազգային մակարդակում։

Կասիլյասը գերազանց դարպասապահ է եւ շատ բարդ էր նրան գոլ խփելը։ Նրա հետ դիմակայությունը գեղեցիկ էր»,- Մեսիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Կասիլյասը «Ռեալում» անցկացրել է 25 տարի՝ դառնալով Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։ «Պորտուում» (2015-2020) Կասիլյասը նվաճել է Պորտուգալիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English