Անգլիական «Բորնմութի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նատան Ակեին, տեղեկացնում է The Guardian-ը:
«Մանչեսթեր Սիթին» վերջնական համաձայնության է եկել «Բորնմութի» հետ 25-ամյա պաշտպանի տեղափոխության հարցում: Գործարքի կայացման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում:
Մանչեսթերյան ակումբը Ակեի տեղափոխության դիմաց կվճարի 43 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Նատան Ակեին, եթե չկարողանա համաձայնության գալ «Նապոլիի» հետ Կալիդու Կուլիբալիի տեղափոխության հարցում:
Պրեմյեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ակեն մասնակցել է 29 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում