10:34  +04,  5 օգոստոսի, 2020

Հովհաննես Հովսեփյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀԲՖ նախագահի պաշտոնում

Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին, տեղեկացնում է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնացությունը չէր դրել, որովհետև ըտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր : Դա հաստատեց նաև Բռնցքամարտի միջազգայի ֆեդերացիան և այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է:

Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից նոր ընտրությունների օրվա և առկա խնդիրների կարգավորումից հետո, Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը: Բռնցքամարտի աշխարհին կներկայացվի նաև այն հստակ ծրագիրը, որով Հովհաննես Հովսեփյանը զարգացնելու է հայկական բռնցքամարտը»,- ասված է հայտարարության մեջ:

2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել է հետախուզում: Մայիսի 21-ին Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները:

Հունիսի 14-ին Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին եւ առաջիկայում նախագահի արտահերթ ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի ուշ ֆեդերացիան ընտրությունների անցկացման օր նշանակեց օգոստոսի 3-ը, իսկ հուլիսի 29-ը թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, մինչ այս պահը երկու թեկնածու է առաջադրվել՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը եւ «Վիվառո» ընկերության ներկայացուցիչ Վահագն Բադալյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ