00:08  ,  5 օգոստոսի, 2020

Յուրգեն Կլոպն անձնական պայմանագիր է կնքել Adidas-ի հետ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձնական պայմանագիր է կնքել Adidas ընկերության հետ, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։ «Լիվերպուլի» նոր տեխնիկական հովանավորը Nike-ն է։

Նշենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձնական պայմանագիր ունի Puma-ի հետ, որը նաեւ մանչեսթերյան ակումբի տեխնիկական գործընկերն է։

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձնական պայմանագիր ունի Adidas-ի հետ։ «Տոտենհեմի» տեխնիկական հովանավորը Nike-ն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում