23:39  ,  4 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր կնքեց 20-ամյա Տորեսի հետ

20-ամյա իսպանացի կիսապաշտպան Ֆերան Տորեսը իսպանական «Վալենսիայից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի», որը նրա հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Սիթին» Տորեսի տրանսֆերի համար կվճարի 27 միլիոն եվրո։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Տորեսը մասնակցել է 34 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Տորեսը 8 հանդիպում է անցկացրել Իսպանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում, խփել 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում