21:07  ,  4 օգոստոսի, 2020

Մագնուս Կարլսենը՝ Legends of Chess-ի հաղթող

Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը նվաճեց Legends of Chess օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը։

Եզրափակիչում նորվեգացի գրոսմայստերն առավելության հասավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ՝ 2։0։

Երկրորդ սեթում Կարլսենը հաղթանակ տարավ արագ խաղի երեք պարտիայում՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի։

Առաջին սեթում Կարլսենը հաղթել էր թայ-բրեյքում։ Արագ խաղի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ մեկական հաղթանակ եւ ոչ ոքի։ Թայ-բրեյքում Կարլսենն առավելության էր հասել 2։0 հաշվով։

Կիսաեզրափակիչում Կարլսենը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, Նեպոմնյաշչին՝ հոլանդացի Անիշ Գիրիին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում