20:09  ,  4 օգոստոսի, 2020

Դիբալան՝ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ճանաչվել է Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հայտնի են նաեւ առանձին դիրքերում լավագույն խաղացողները եւ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը․

Դարպասապահ՝ Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»)

Պաշտպան՝ Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»)

Կիսապաշտպան՝ Ալեխանդրո Գոմես («Ատալանտա»)

Հարձակվող՝ Չիրո Իմոբիլե («Լացիո»)

Լավագույն երիտասարդ խաղացող՝ Դեյան Կուլուսեւսկի («Պարմա») 

Իտալիայի ավարտված առաջնությունում Դիբալան մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում