22:46  ,  4 օգոստոսի, 2020

Նիդերլանդներում թույլատրել են ֆուտբոլիստուհուն խաղալ տղամարդկանց թիմում

Նիդելրանդների թագավորական ֆուտբոլային միությունը թույլատրել է 19-ամյա ֆուտբոլիստուհի Էլեն Ֆոկեմեին հանդես գալ «Ֆոարուտ» ակումբի տղամարդկանց թիմում, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հրաշալի է, որ ես կարող եմ շարունակել կարիերաս «Ֆոարուտում»։ Այս տղաների հետ խաղացել եմ հինգ տարեկանից։ Ցավալի կլիներ, եթե հաջորդ մրցաշրջանում չկարողանայի խաղալ նրանց հետ։ Չեմ պատկերացնում, թե ինչ կստացվի, բայց շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս փորձարարությանը»,- ասել է Էլեն Ֆոկեմեն։

Նիդերալնդներում թույլատրված են կանանց եւ տղամարդկանց խառը թիմերը մինչեւ 19 տարեկանների մրցաշարերում։ Նիդերլանդների ֆուտբոլային ֆեդերացիան, թույլ տալով բացառություններ, հետագայում կքննարկի այդ սահմանափակումը վերացնելու հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում