18:39  ,  4 օգոստոսի, 2020

«Ռեալ»․ Մեր երախտագիտությունը, հիացմունքն ու սերն ենք հայտնում Կասիլյասին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» իր երախտագիտությունը, հիացմունքն ու սերն է հայտնել թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, որը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը, հիացմունքն ու սերը հայտնել մեր ակումբի եւ համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկին։

Մադրիդյան եւ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ լավագույն դարպասապահը մեր ակումբ է եկել, երբ 9 տարեկան էր։ Այստեղ նա հասունացել եւ մեր գույները պաշտպանել է 25 տարի։

Իկերը ընդմիշտ կմնա մեր պատմության ամենահռչակավոր ավագներից մեկը։ Կասիլյասն արժանացել է մեր երկրպագուների սիրուն եւ «Ռեալի» արժեքների էտալոն է։

Մեր ակումբի 118 տարվա պատմության մեջ ամենակարեւոր ֆուտբոլիստներից մեկը ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Կասիլյասը ընդմիշտ կմնա մադրիդիստ»,- նշվում է Արքայական ակումբի հայտարարությունում։

39-ամյա Կասիլյասը «Ռեալում» անցկացրել է 510 հանդիպում, 2015-ին տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»։

«Ռեալի» հետ նա դարձել է Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր։

Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է 2010թ․ աշխարհի չեմպիոն, 2008 եւ 2012 թվականների Եվրոպայի չեմպիոն։

2019թ․ մայիսի Կալիյասը «Պորտուի» մարզման ժամանակ տարել էր սրտամկանի կաթված։ Դրանից հետո նա չի խաղացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում