16:45  ,  4 օգոստոսի, 2020

Ադեբայոր. Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստներ ծնվում են 200 տարին 1 անգամ

Լոնդոնի «Տոտենհեմի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը խոսել է Արքայական ակումբում իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

««Ռեալը» հասկանում է, որ շատ մեծ բան է կորցրել՝ Ռոնալդուից հրաժարվելով: Կարծում եմ՝ «Ռեալում» մտածում էին, որ կկարողանան փոխարինել Ռոնալդուին, սակայն նրա մակարդակի ֆուտբոլիստներ ծնվում են 200 տարին 1 անգամ:

Արժանին պետք է մատուցել Քարիմ Բենզեմային, որը Ռոնալդուի հեռանալուց հետո կարողացավ իր վրա խաղային պատասխանատվություն վերցնել և թիմը տանել իր ետևից»,- Ադեբայորի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը:

Ադեբայորն ու Ռոնալդուն «Ռեալում» միասին հանդես են եկել 2011 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում