16:10  ,  4 օգոստոսի, 2020

UFC նախագահ. Քոնոր Մաքգրեգորը չի մտնում իմ ծրագրերի մեջ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն այլևս օկտագոն դուրս չի գա:

«Մաքգրեգորն արդեն թոշակառու է, նա այլևս չի մենամարտի: Մենք արդեն ծրագրել ենք այս տարվա բոլոր մրցաշարերը, և Մաքգրեգորը տեղ չի գտել մեր ծրագրերում:

Եթե Մաքգրեգորը ցանկանա վերադառնալ, ապա դա կարող է տեղի ունենալ միայն հաջորդ տարի»,- Ուայթի խոսքը փոխանցում է BJPenn-ը:

Ավելի վաղ 32-ամյա Մաքգրեգորը իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ հայտարարել էր UFC-ից հեռանալու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English