18:12  ,  4 օգոստոսի, 2020

«Բարսելոնայի» հարձակվողը մոտ է Պրեմյեր լիգա տեղափոխվելուն

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը մոտ է անգլիական «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» և «Վեսթ Հեմը» շուտով վերջնական համաձայնության կգան 29-ամյա հարձակվողի տեղափոխության շուրջ: 

«Բարսելոնան» Բրեյթուեյթի դիմաց կստանա 20 միլիոն եվրո:

Բրեյթուեյթը, որը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի փետրվարին, կատալոնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում