14:22  ,  4 օգոստոսի, 2020

«Միլանը» լեգենդար մարզիչին առաջարկել է դառնալ ակումբի դեսպան

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարող է վերադառնալ ակումբ, տեղեկացնում է Milan News-ը:

«Միլանը» 74-ամյա Ֆաբիո Կապելոյին առաջարկել է դառնալ ակումբի դեսպան: Մասնագետը դեռ չի պատասխանել իր նախկին թիմի առաջարկին:

Որպես ֆուտբոլիստ Կապելոն «Միլանում» հանդես է եկել 1976-1979 թվականներին, այնուհետև 1991-1996 և 1997-1998 թվականներին զբաղեցրել է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը:

Ֆաբիո Կապելոն մարզչական կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2018 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում