13:42  ,  4 օգոստոսի, 2020

«Սպորտինգի» 18-ամյա պաշտպանը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Պորտուգալական «Սպորտինգի» 18-ամյա պաշտպան Նունու Մենդեշը կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է BeSoccer-ը:

Արքայական ակումբի ներկայացուցիչներին տպավորել է Մենդեշի խաղը, որին այժմ դիտարկում են որպես թիմի եզրային պաշտպան Մարսելոյին փոխարինող:

Նունու Մենդեշի պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո:

«Ռեալն» արդեն բանակցություններ է սկսել «Սպորտինգի» ղեկավարության և Մենդեշի ներկայացուցիչների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում