11:42  ,  4 օգոստոսի, 2020

France Football. 2019-ին Ռոնալդուն ցանկություն է հայտնել տեղափոխվել ՊՍԺ

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 2019 թվականի հոկտեմբերին ցանկություն է հայտնել տեղափոխվել Փարիզի ՊՍԺ, տեղեկացնում է France Football-ը:

35-ամյա հարձակվողը դժգոհ է եղել «Յուվենտուսի» մրցելույթներից և իր մտերիմների հետ զրույցում նշել, որ կցանկանար խաղալ Նեյմարի ու Մբապեի կողքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով «Յուվենտուսը» քննարկում է Ռոնալդուին վաճառելու հնարավորությունը:

Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում