01:17  +04,  4 օգոստոսի, 2020

«Էվերտոնն» ու «Չելսին» կպայքարեն «Ռեալի» խաղացողի համար

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմյեր լիգայում։ 23-ամյա իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն Լիվերպուլի «Էվերտոնն» ու Լոնդոնի «Չելսին», հաղորդում է Sky Sports-ը։

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռեգիլոնին, որն անցած մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Սեւիլիայում»։ Իսպանական ակումբը ցանկանում է մեկ տարով երկարաձգել վարձակալությունը։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Ռեգիլոնը «Սեւիլիայի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։      

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ