23:46  ,  3 օգոստոսի, 2020

Իտալիայի առաջնության մեկնարկը՝ սեպտեմբերի 19-ին

Պաշտոնապես հաստատվել է ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկի օրը։ Առաջին տուրը կանցկացվի սեպտեմբերի 19-20-ին։ Իտալիայի առաջնությունը կավարտվի մայիսի 23-ին, հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ կորանավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իտալիայի առաջնությունը վերսկսվել էր հունիսի 20-ին եւ ավարտվել օգոստոսի 2-ին։

9-րդ անգամ անընդմեջ չեմպիոն դարձավ Թուրինի «Յուվենտուսը», երկրորդ տեղը գրավեց Միլանի «Ինտերը»։ Բրոնզե մեդալները նվաճեցին «Ատալանտայի» ֆուտբոլիստները։ Չորրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ ուղեգիրը նվաճեց «Լացիոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում