23:09  ,  3 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Կասպեր Շմեյխելին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Լեսթեր Սիթիի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելին, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմում ցանկանում են լուրջ մրցակցություն ստեղծել եւ անփոխարինելի չթողնել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային։

Կասպեր Շմեյխելը «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին է, սակայն «Մանչեսթեր Սիթիի» սան է։

«Լեսթեր Սիթիում» Կասպեր Շմեյխելը հանդես է գալիս 2011 թվականից եւ պայմանագիր ունի մինչեւ 2023 թվական։ Նրա տրանսֆերային գինը գնահատվում է 9,5 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում