Շախմատի աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը հաղթանակով սկսեց Legends of Chess օնլայն մրցաշարի եզրափակիչը։ Նորվեգացի գրոսմայստերի մրցակիցը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։
Արագ խաղի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ մեկական հաղթանակ եւ ոչ ոքի։ Թայ-բրեյքում Կարլսենն առավելության հասավ 2։0 հաշվով։
Օգոստոսի 4-ին գրոսմայստերները կշարունակեն դիմակայությունը։
Կիսաեզրափակիչում Կարլսենը պայքարից դուրս էր թողել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, Նեպոմնյաշչին՝ հոլանդացի Անիշ Գիրիին։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում