20:42  ,  3 օգոստոսի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Ջեյդոն Սանչոյի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մոտ է տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական ակումբը համաձայնության է հասել 20-ամյա ֆուտբոլիստի հետ հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը։

«Բորուսիան» Սանչոյի տրանսֆերից ակնկալում է 120 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է գումարը մի քանի տարում վճարելու վերաբերյալ։

Ջեյդոն Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Գերմանիայի ավարտված առաջնությունում Սանչոն մասնակցել է 32 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English