17:06  ,  3 օգոստոսի, 2020

Մորի Կոնեն՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն ճանաչվել է ավարտված մրցաշրջանում Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի գավաթակիր եւ փոխչեմպիոն «Նոայի» ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

Լավագույն եռյակը եզրափակել է Վանաձորի «Լոռիի» ներկայացուցիչ Ջոնել Դեսիրեն (Հաիթի)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով