«Փյունիկ» ՖԱ-ն և սպորտային հագուստ և պարագաներ արտադրող Joma ընկերությունը 2020/21 մրցաշրջանից հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանական ընկերությունը «Փյունիկ» ՖԱ-ի համար մշակել է հատուկ դիզայն։
«Փյունիկի» բոլոր տարիքային թիմերը, ներառյալ մանկապատանեկան բոլոր տարիքային թիմերը հանդես կգան Joma ընկերության հանդերձանքով։
Մոտ ժամանակներս ակումբը կներկայացնի նոր խաղային մարզաշապիկները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում