16:26  ,  3 օգոստոսի, 2020

Joma-ն՝ «Փյունիկի» նոր տեխնիկական հովանավոր

«Փյունիկ» ՖԱ-ն և սպորտային հագուստ և պարագաներ արտադրող Joma ընկերությունը 2020/21 մրցաշրջանից հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանական ընկերությունը «Փյունիկ» ՖԱ-ի համար մշակել է հատուկ դիզայն։ 

«Փյունիկի» բոլոր տարիքային թիմերը, ներառյալ մանկապատանեկան բոլոր տարիքային թիմերը հանդես կգան Joma ընկերության հանդերձանքով։

Մոտ ժամանակներս ակումբը կներկայացնի նոր խաղային մարզաշապիկները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում