Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզական կարիերան կշարունակի ռուսական «Տամբովում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ալեքսանդր Կարապետյանը ռուսական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Կարապետյանը խոսել էր ռուսական «Սոչիից» հեռանալու պատճառների մասին:
32-ամյա Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի» էր տեղափոխվել 2019 թվականի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում