17:44  ,  3 օգոստոսի, 2020

Լևանդովսկին 2013-ին կարող էր տեղափոխվել «Ռեալ»

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2013 թվականին կարող էր պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:

Onet-ի ձեռքի տակ է հայտնվել 2013 թվականին Մադրիդի «Ռեալի»՝ Ռոբերտ Լևանդովսկուն առաջարկած պայմանագիրը, որով ֆուտբոլիստը պետք է Արքայական ակումբում տարեկան ստանար 8.9 միլիոն եվրո աշխատավարձ:

Եթե Լևանդովսկին ընդուներ «Ռեալի» առաջարկը, ապա որպես բոնուս ստանալու էր 10.9 միլիոն եվրո:

Այնուամենայնիվ, Լևանդովսկին մերժել է «Ռեալի» առաջարկը և պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ, որի կազմում անցկացրած 190 խաղում դարձել է 162 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում