15:43  ,  3 օգոստոսի, 2020

«Չելսիի» ֆուտբոլիստները դժգոհ են Կեպա Արիսաբալագայի խաղից

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներն իրենց դժգոհությունն են հայտնել ակումբի մարզչական շտաբին դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղի հետ կապված:

The Athletic-ի հաղորդմամբ՝ «Չելսին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կվաճառի 25-ամյա դարպասապահին, որի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Սևիլիան»:

Կեպա Արիսաբալագան «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից»: 25-ամյա դարպասապահի դիմաց լոնդոնյան ակումբը վճարել է 80 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» ցանկանում է փոխարինող գտնել Արիսաբալային և քննարկում է «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին ձեռք բերելու հնարավորությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս