Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:
99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում