12:19  ,  3 օգոստոսի, 2020

Իգոր Պիկուշչակը՝ Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: 

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայումս Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում