18:42  ,  3 օգոստոսի, 2020

«Ինտերը» փոխարինող է գտել Անտոնիո Կոնտեին

Միլանի «Ինտերը» փոխարինող է գտել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որը, ամենայն հավանականությամբ, կհեռանա միլանյան թիմից:

FC Inter News-ի տեղեկություններով՝ «Ինտերը» ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

Ակումբը բանակցություններ կսկսի նաև «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

Նշվում է, որ Պոչետինոյի թեկնածությանն իրենց հավանությունը տվել են ակումբի փոխնախագահ Խավյեր Ձանետին և մարզական տնօրեն Պյերո Աուզիլիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անտոնիո Կոնտեն «Ինտերի» ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով չի շարունակի աշխատանքը ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում