12:45  ,  3 օգոստոսի, 2020

Դա իր որոշումն է. Լեմպարդը՝ Վիլիանի հեռանալու մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Վիլիանը ինքն է հեռանալու որոշում ընդունել, ես ոչինչ ասել չեմ կարող: Ես հարգում եմ նրա որոշումը և լավագույնն եմ ցանկանում Վիլիանին ապագայում:

Ես շատ գոհ եմ եղել նրա մրցելույթներից և կատարած աշխատանքից: Վիլիանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, և նրա բացակայությունը կզգացվի ակումբում»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

31-ամյա Վիլիանը որոշել է չշարունակել համագործակցությունը «Չելսիի» հետ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտ:

Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում