15:21  ,  3 օգոստոսի, 2020

Լովրեն. Արդեն սկսել եմ ռուսերեն սովորել

Անգլիական «Լիվերպուլից» ռուսական «Զենիթ» տեղափոխված խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը նշել է, որ սկսել է ռուսերեն սովորել:

«Ամեն ինչ շատ լավ է, արդեն սկսել եմ ռուսերեն սովորել: Կորոնավիրուսի համավարակի վերջանալուց հետո ընտանիքս ևս կմիանա ինձ:

Պատրաստ եմ մասնակցել «Զենիթի» առաջիկա հանդիպմանը: Ցանկանում եմ ամեն ինչ անել ակումբի ղեկավարության և մարզչական կազմի սպասելիքներն արդարացնելու համար»,- Լովրենի խոսքը փոխանցում է Sports.ru-ն:

Նշենք, որ «Զենիթը» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 12 միլիոն եվրո: Լովրենը ռուսական ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում