23:43  ,  2 օգոստոսի, 2020

Էդգար Մանուչարյանն ավարտեց կարիերան (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, 33-ամյա Էդգար Մանուչարյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։

«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել, որոշեցի ավարտել իմ կարիրան։

Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի ... հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր եւ անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին...

Շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել... սիրում եմ ձեզ....»,- գրել է Էդգար Մանուչարյանը Ֆեյսբուքում։

Մանուչարյանն ակումբային կարիերայի ընթացքում ներկայացրել է Երեւանի «Փյունիկը», «Ալաշկերտը», հոլանդական «Այաքսը», «Հարլեմը», ռուսական «Ուրալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով