18:23  ,  2 օգոստոսի, 2020

Հենրիխ Մխիթարյանը՝ մրցաշրջանի վերջին մարտահրավերին ընդառաջ (ֆոտո)

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության ավարտի կապակցությամբ հրապարակում է արել Ֆեյսբուքում՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպմանն ընդառաջ։

«Հիմա երբ ավարտեցինք Ա Սերիայի մրցաշրջանը, եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին՝ Եվրոպայի լիգային»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ «Ռոմայի» մարզումից։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում «Ռոման» գրավեց 5-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին՝ Գերմանիայում մրցելով իսպանական «Սեւիլիայի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս