17:25  ,  2 օգոստոսի, 2020

Ռոնալդու․ Առա՛ջ, դեպի իմ երրորդ չեմպիոնությունն Իտալիայում (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում մեկնաբանել է երկրորդ անգամ Իտալիայի չեմպիոն դառնալը։

«Երջանիկ եմ, որ նվաճել եմ «Յուվենտուսի» 9 անընդմեջ տիտողներից վերջին երկուսը։ Տպավորություն է, որ հեշտությամբ է տրվել տիտղոսը, բայց դա այդպես չէ։

Տաղանդը, նվիրվածությունը, ծանր աշխատանքը տարիների ընթացքում թույլ են տալիս հասնել բոլոր նպատակներին եւ դառնալ ավելի լավը։ Առա՛ջ, դեպի իմ երրորդ չեմպիոնությունն Իտալիայում»,- գրել է Ռոնալդուն։

35-ամյա ֆուտբոլիստը դարձավ «Յուվենտուսի» լավագույն ռմբարկուն ավարտված առաջնությունում՝ 33 խաղում խփելով 31 գոլ։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում