13:16  ,  2 օգոստոսի, 2020

ՉԼ․ Պուլիշիչն ու Ասպիլիկուետան չեն օգնի «Չելսիին» «Բավարիայի» դեմ խաղում

Ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչն ու իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետան չի կարողանա օգնել Լոնդոնի «Չելսիին» Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նրանք վնասվածքներ են ստացել «Արսենալի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ «Չելսին» պարտվել էր 1։2 հաշվով։ Այդ խաղում վնասվածք է ստացել նաեւ իսպանացի հարձակվող Պեդրոն, որի մասնակցությունը «Բավարիայի» հետ դիմակայությանը հարցականի տակ է։

«Բավարիա» - «Չելսի» հանդիպումը Մյունխենում տեղի կունենա օգոստոսի 8-ին։ Լոնդոնում «Բավարիան» հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում