11:25  ,  2 օգոստոսի, 2020

«Պորտուն»՝ Պորտուգալիայի գավաթակիր, Կասիլյասը մասնակցեց պարգեւատրությանը (ֆոտո)

«Պորտուն» 9 տարի անց դարձյալ նվաճեց Պորտուգալիայի գավաթը՝ եզրափակիչում 2։1 հաշվով առավելության հասնելով «Բենֆիկայի» նկատմամբ։

38-րդ րոպեից «Պորտուն» խաղացել է 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։ Դրանից հետո «Պորտուն» պաշտպան Շանսել Մբեմբայի (Կոնգո) դուբլի շնորհիվ առաջ է անցել։ Վերջնամասում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Մորաիսը կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել «Բենֆիկան» չի կարողացել։

«Պորտուի» հետ պարգեւատրությանը մասնակցել է նաեւ Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը դեռ պայմանագիր ունի պորտուգալական ակումբի հետ։

«Պորտուն» 17-րդ անգամ նվաճեց Պորտուգալիայի գավաթը։ Ռեկորդակիրը «Բենֆիկան» է, որը 26 անգամ է դարձել երկրի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում