10:21  ,  2 օգոստոսի, 2020

Ա Սերիա․ 18 տարում առաջին անգամ չեմպիոնին եւ փոխչեմպիոնին բաժանեց 1 միավոր

Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ռոմային» 1։3 հաշվով պարտվելուց հետո «Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց 83 միավորով։ Փոխչեմպիոնի կոչումը նվաճած Միլանի «Ինտերը» «Ատալանտային» 2։0 հաշվով հաղթելու շնորհիվ մրցաշրջանը եզրափակեց 82 միավորով։

18 տարում առաջին անգամ Իտալիայի չեմպիոնին եւ փոխչեմպիոնին բաժանեց 1 միավոր։

2001-2002 թվականների մրցաշրջանում «Յուվենտուսը» վաստակել էր 71 միավոր, իսկ երկրորդ տեղը գրաված «Ռոման»՝ 70 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում