19:08  ,  1 օգոստոսի, 2020

Մբապե․ Ֆրանսիական լիգայի վերջին գավաթը մերն է

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է «Լիոնի» նկատմամբ հաղթանակին Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Մբապեն վնասվածքի պատճառով չմասնակցեց խաղին։

«Լիգայի վերջին գավաթը մերն է։ Ամբողջ թիմի հրաշալի աշխատանք։ Մեր երկրորդ տիտղոսը մեկ շաբաթում»,- Թվիթերում գրել է Մբապեն։

Հաջորդ մրցաշրջանից Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկություն չի անցկացվելու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում