«Յանգ Բոյզը» նվաճել է ֆուտբոլի Շվեյցարիայի չեմպիոնի տիտղոսը՝ նախավերջին տուրում 1։0 հաշվով առավելության հասնելով «Սյոնի» նկատմամբ։ Երկրորդ տեղում ընթացող «Սանկտ Գալենի» նկատմամբ «Յանգ Բոյզն» ունի 5 միավորի առավելություն։ Վերջին տուրում «Յանգ Բոյզի» մրցակիցը կլինի «Սանկտ Գալենը», սակայն հանդիպումն արդեն չի ունենա մրցաշարային նշանակություն։
«Յանգ Բոյզը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը։ Բեռնը ներկայացնող ակումբը Շվեյցարիայի չեմպիոն է դարձել 14 անգամ։
Բրոնզե մեդալները բաժին կհասնեն «Բազելին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում