17:26  ,  1 օգոստոսի, 2020

Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջին տուրերի զույգերը հայտնի են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»

«Նոա» - «Շիրակ»

«Արարատ» - «Փյունիկ»

«Ուրարտու» - «Լոռի»

«Վան» - «Գանձասար-Կապան»       

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

«Սևան» - «Ուրարտու-2»

«Շիրակ-2» - «Լեռնային Արցախ»

«Արարատ-Արմենիա-2» - «Վեստ Արմենիա»

«Նորավանք» - ԲԿՄԱ

«Ալաշկերտ-2» - «Արարատ-2»       

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական խաղադաշտում: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:

Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում