16:12  ,  1 օգոստոսի, 2020

Արտյոմ Սիմոնյանը կարիերան կշարունակի «Նոայում»

Հայաստանի գավաթակիր «Նոան» պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արտյոմ Սիմոնյանը «Զենիթի» սան է և նախկինում հանդես է եկել մի շարք հայկական ակումբներում՝ «Ալաշկերտ», «Արարատ», «Փյունիկ», ինչպես նաև շվեյցարական «Ցյուրիխ» և «Լե Մոնտ» ակումբներում:

Ավելի վաղ «Նոան» հայտարարել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի հետ պայմանագիր կնքելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով